Հիմա, երբ ողջը անցած է թվում,
Երբ առաջվա պես դու ինձ չես թովում,
Երբ երևալըդ, քայլվածքտ խոսուն
Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն,
Երբ ես կարող եմ քեզ հանգիստ նայել,
Սրամտելով` ժպիտդ շահել,
Կատակով ասել ա'յն ինչ-որ անցավ,
Ա'յն, ինչ ես ասել չկարողացա
Ո'չ խոսքով, ո'չ էլ մի հատիկ երգով,-
Հիմա կքել եմ տողերիս ներքո:
Եվ քո փոխարեն հիմա էլ նրանք
Դարձել են գլխիս պատիժ ու կրակ,
Ինձ` քո փոխարեն չեն տալիս-
Մերթ` քո անունը կպչում է հանգիս,
Մերթ` ձայնըդ ինչ-որ բառ է շշնջում,
Երբ ես չգրված թղթեր եմ շրջում.
Մերթ քո քայլվածքի լոկ հիշողությամբ
Չափեր եմ ընտրում- մեկ` քորեյ, մեկ` յամբ.
Անցյալում լոկ ինձ հասցեագրված`
Քո մի ժպիտի ջերմությամբ գրված`
Քանի~ երգ ունեմ կիսատ ւ լրիվ...
Բայց ինչ? դուրս եկավ: Չէ~, երգ իմ, լռի'ր:
Այսպես որ գնա, դե ի'նչ դուրս կգա:
Հանկարծ դուրս կգա, որ սերը կրկին
Հետապնդում է... հիմա էլ երգին:
Երգից էլ երգիչն ինչքան է- մի քա~յլ:

Պարույր Սևակ

Ամբողջ չափսով
Ռեյտինգ 4.0/4