Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում:


© Հրաչյա Ներսիսյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

© Գարեգին Նժդեհ

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Կարելի է ապրել հանուն ինչ-որ  մի բանի, բայց ավելի հաճելի է ապրել հանուն կյանքի:

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Ինձ դուր է գալիս մտածել, որ կյանքը հնարավոր է ամբողջությամբ փոխվի մի քանի ժամվա ընթացքում: Այլապես ապրելը ինձ համար տխուր կլիներ:

© Ռոբերտ Դաունի

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Կյանքի ծիծաղելի կատակը. եթե դու հրաժարվում ես ամեն ինչից ,բացի ամենալավից, ապա դու սովորաբար հասնում ես նրան, ինչին ձգտում էիր:

© Ուլիամ Սոմերսետ Մոեմ

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Կյանքը ոմանց համար գործուղում է
ոմանց համար` արձակուրդ
ոմանց համար էլ` ազատազրկում:

© Սասուն Սարիբեկյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Իմաստալից կյանքն ունի բավարարված և գնահատված ծերության անունը:

© Սասուն Սարիբեկյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Մարդու կյանքը սահմանափակ ժամանակի ընթացքում սահմանափակ տարածության մեջ ազատությունը տեսնելու սահմանափակ հնարավորություն է:

© Սասուն Սարիբեկյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Մարդու կյանքը գիրք է, որի կազմը երեխաներն են:

© Սասուն Սարիբեկյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Կյանքը պայքար է ծննդատնից մինչև գերեզման ձգվող ամենաբարեկարգ և ամենաերկար ճանապարհով անցնելու համար:

© Սասուն Սարիբեկյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)

1 2 3 »