Հիմա, երբ ողջը անցած է թվում, Երբ առաջվա պես դու ինձ չես թովում, Երբ երևալըդ, քայլվածքտ խոսուն Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն, Երբ ես կարող եմ քեզ հանգիստ նայել, Սրամտելով` ժպիտդ շահել, Կատակով ասել ա'յն ինչ-որ անցավ, Ա'յն, ինչ ես ասել չկարողացա Ո'չ խոսքով, ո'չ էլ մի հատիկ երգով,- Հիմա կքել եմ տողերիս ներքո: Եվ քո փոխարեն հիմա էլ նրանք Դարձել են գլխիս պատիժ ու կրակ, Ինձ` քո փոխարեն չեն տալիս- Մերթ` քո անունը կպչում է հանգիս, Մերթ` ձայնըդ ինչ-որ բառ է շշնջում, Երբ ես չգրված թղթեր եմ շրջում. Մերթ քո քայլվածքի լոկ հիշողությամբ Չափեր եմ ընտրում- մեկ` քորեյ, մեկ` յամբ. Անցյալում լոկ ինձ հասցեագրված` Քո մի ժպիտի ջերմությամբ գրված` Քանի~ երգ ունեմ կիսատ ւ լրիվ... Բայց ինչ? դուրս եկավ: Չէ~, երգ իմ, լռի'ր: Այսպես որ գնա, դե ի'նչ դուրս կգա: Հանկարծ դուրս կգա, որ սերը կրկին Հետապնդում է... հիմա էլ երգին: Երգից էլ երգիչն ինչքան է- մի քա~յլ: Պարույր Սևակ | |
| |
Ամբողջ չափսով | |
Ռեյտինգ 4.0/4 | |