Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:
© Հակոբ Պարոնյան
|
Սերը կրակի նման է, որքան թեժանում է, այնքան շատ ավերվածություններ է գործում:
© Գևորգ Հարյան
|
Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է:
© Մնացական Մանուկյան
|
Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ և հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա:
© Վիկտոր Հյուգո
|
Սիրո մեջ միակ հաղթանակը`փախուստն է:
© Նապոլեոն Բոնապարտ
|
Ես չգիտեի, թե ինչ է սերը, Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում Ինչու՞ էր երկար թվում գիշերը, Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում...
© Համո Սահյան
|
Ես տարբեր կանանց հետ եմ հանդիպել ու իմացել այն ամենը, ինչ կարելի էր նրանցից իմանալ: Եվ դա եղել է <<սիրո արդյունքում>>, որովհետև ես շատ փող չունեի:
© Բերնառդ Շոու
|
Եթե դուք գիտեք, թե ինչի համար եք սիրում կնոջն, ապա դուք նրան չեք սիրում:
© Վիսարիոն Բելինսկի
|
Ինչի՞ է նման սերը: Նա ունի ձեռքեր, որպեսզի օգնի ուրշներին, նա ունի ոտքեր, որպեսզի շտապի օգնության աղքատներին ու կարիքավորներին, նա ունի աչքեր, որպեսզի տեսնի դժպախտությունն ու կարիքը, նա ունի ականջներ, որպեսզի լսի մարդկային հոգոցները և բողոքները: Այ թե ինչի է նման սերը:
© Ավգուստին Ավրելի
|
Սիրել չի նշանակում հրաժարվել մեր ազատությունից, այլ իմաստ տալ դրան:
© Մարկ Լևի
|
|