Աշխարհում ոչ ոք երբեք ճշմարիտ ու հարատև երջանկությունը չի ապրել: Ամբողջ կյանքում երջանկությունը կարող է մի պահ ցոլալ և ընդմիշտ անհետանալ:
© Ալեքսանդր Մելիքյան
|
Երջանկությունը քչով բավարարվելու արվեստին տիրապետելն է:
© Մնացական Մանուկյան
|
Երջանկությունը նման է թիթեռի. ինչքան որսում ես այն, այնքան փախչում է, բայց եթե ուշադրությունդ շեղում ես այլ առարկայի վրա, այն գալիս է և զգուշորեն նստում ուսիդ:
© Վիկտոր Ֆրանկլ
|
Վիշտը կարելի է ապրել մենակության մեջ, բայց ուրախութույնը պետք է կիսել ուրիշների հետ, որպեսզի այն զգալ լիարժեք:
© Մարկ Տվեն
|
Դու երբեք երջանիկ չես լինի եթե շարունակես
փնտրել, թե ինչ է երջանկությունը: Դու երբեք չես ապրի, եթե շարունակես
մտածել, թե որն է կյանքի իմաստը:
|
Այդ ի՞նչ է ձեռքերիդ մեջ: - Երջանկություն: -
Իսկ ինչո՞ւ է այն այդքան փոքր: - Որովհետև, երբ երջանկությունը մեր
ձեռքերում է, այն շատ փոքր է թվում, և միայն կորցնելուց հետո ենք մենք
հասկանում նրա իրական արժեքը
|
Լինես դու թագավոր, թե սովորական մարդ, դու կլինես երջանիկ, երբ քո տանը խաղաղություն է և հանգիստ:
© Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
|
Քո երջանկությունը տասնյակ մարդկանց ստիպում է մտածել իրենց դժբախտ վիճակի մասին:
|
Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է:
© Էրիկ Հոֆեր
|
Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը:
© Էրիխ Մարիա Ռեմարկ
|
|