11:53 Շաբաթօրյա աֆորիզմներ |
Անհնար է ճեղքել ուժեղ փաստարկների և վեհ մտքերի շարքը: Խոսքը ոչնչացնում է կատաղիներին և կործանում ամրոցներ: Դա անտեսանելի զենք է: Առանց նրա աշխարհը կպատկաներ կոպիտ ուժին: (Ա. Ֆրանս) 3.Խոսքը մարդու մեծագույն զենքերից մեկն է: Ինքստինքյան ուժ չունենալով, նա դառնում է հզոր ու անկասելի, երբ ասվում է հմտորեն, անկեղծորեն ու ժամանակին: Նա ընդունակ է իր երևից տանելու հենց խոսողին և իր փայլով շլացնելու նրան ու շրջապատի մարդկանց: (Ա. Կոնի) 4.Սուր լեզուն միակ կտրող զենքն է, որը մշտական գործածությունից էլ ավելի սրվում է: (Ու. Իրվինգ) 5. Բառերով արտահայտված ամեն մի միտք ուժ է, որի ներգործությունը անսահման է: (Լ. Տոլստոյ) 6. Խոսքի ուժն անսահման է: Հաջող բառը հաճախ բավական է եղել կանգնեցնելու փախուստի մատնված զորքին, պարտությունը վերածելու հաղթանակի և փրկելու երկիրը: (Է. Ժիրարդեն) 7. Լեզուն ամենավտանգավոր զենքն է. թրի հասցրած վերքն ավելի հեշտ է ապաքինվում, քան խոսքի: (Պ. Կալդերոն) 8.Որտեղ չի կործանվել խոսքը, այնտեղ գործն էլ չի կործանվի: (Ա. Գերցեն) 9. Կենդանի խոսքը հրաշքներ է գործում: (Ի. Բուդարենկո) 10. Սիրալիր խոսքը հմայիչ հրաշքների վարպետ է: (Վ. Մայակովսկի) 11. Կարևոր է ճշգրիտ իմանալ, թե ինչ իմաստով հասկանալ յուրաքանչյուր բառը: (Պուբլիլիոս Ասորացի) 12. Ամեն մի խոսք առանց գործի` աննշան է ու դատարկ: (Մ. Գորկի) 13. Ավելի լավ է խոսել մտածված, քան արագ: (Թ. Մոր) 14. Առանց մտածելու խոսելը նույնն է, ինչ առանց նշանառության կրակելը: (Մ. Սերվանտես) 15. Ով շատ է մտածում նա քիչ է խոսում, աշխատելով հնարավորին չափ շատ մտքեր արտահայտել քիչ բառերով: (Ու. Իրվինգ) |
Բաժին (Շաբաթօրյա աֆորիզմներ) Թեգեր |
|
Կլինի շուտով...
Գլխավոր էջ
Գովազդ
Like
Մահաթմա Գանդի
Որոնում
Հեղինակներ
...
Կայքի նյութերի արտատպումը ուրիշ կայքերում խստիվ արգելվում է © 2024