16:45
10 հրաշալի միտք: Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ
 1. Սովորաբար այն մարդիկ, ովքեր ժամերով են ապրում,  երկար են ապրում, որովհետև երկարակեցության  ընդունակությունը նրանց դարձնում է ժամերով ապրող մարդ:

 2. Կան մարդիկ, որոնց մինչև ականջները չկտրես, չեն լսի:

 3. Ոսկի կանոն. մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նրանց հայացքներից, այլ այն բանից, թե ինչ են դարձնում մարդկանց այդ հայացքները:

 4. Մարդ լինել` նշանակում է ոչ միայն տիրապետել գիտելիքների, այլ եկող սերունդների համար անել այն, ինչ նախորդողներն արել են մեզ համար...

 5. Եթե մենք կարողանայինք նույնքան կատարյալ խոսել, ինչպես զգում ենք, ապա հռետորները հազվադեպ կհանդիպեին առարկող, իսկ սիրահարները դաժան ունկնդիրներ...

 6. Յուրացնել ժամանակի խոպանը:

 7. Կորևոր գործերի հետաձգումը հոգու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է:

 8. Մեր թուլությունները մեզ արդեն չեն վնասում, երբ մենք դրանք արդեն գիտենք:

 9. Այն մարդիկ, որոնք որոշ տաղանդ ունեն, խիստ հակված են մտածելու, թե աշխատանքն իրենց համար հեշտ պետք է լինի: Մարդ, եթե ցանկանում ես ինչ- որ մեծ բան ստեղծել, մշտապես լարիր ուժերդ:

 10. Երբեք չպետք է մտածել, թե այս խնդիրն ինձ համար չափազանց դժվար է, դա գիտնականների համար է, իսկ ես կզբաղվեմ այլ բանով: Դա մի թուլություն է, որ հեշտությամբ կարող է վերածվել լիակատար անգործության: Ոչ մի դեպքում ինքն իրեն չափազանց չնչին չպետք է համարել:







Բաժին (Մտքեր) Թեգեր աֆորիզմներ, 10 հրաշալի միտք, Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ, մտքեր, կանոններ




  • Мы угадали все твои ответы
  • Այն ինչ հիշեցնում է Ամանորը :)
  • Ստացեք հավասարություն (տրամաբանական խնդիր)
  • Բացատրեք, թե ինչու՞ է այսպես (Տրամաբանական խնդիր)
  • Ստացեք ճիշտ հավասարություն (տրամաբանական խնդիր)

Կլինի շուտով...