Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում:


© Հրաչյա Ներսիսյան

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Սխալվելը հատուկ է բոլորին, բայց այն պնդելը միայն հիմարների մենաշնորհն է:



© Լեմվել Վալենսյան

Բաժին (Սխալներ)       Մեկ.(0)




Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է:

© Դերենիկ Դեմիրճյան

Բաժին (Խոսք)       Մեկ.(0)




Երջանկությունը քչով բավարարվելու արվեստին տիրապետելն է:

© Մնացական Մանուկյան

Բաժին (Երջանկություն)       Մեկ.(0)




Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:

© Գուրգեն Մահարի

Բաժին (Մարդ)       Մեկ.(0)




Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

© Գարեգին Նժդեհ

Բաժին (Կյանք)       Մեկ.(0)




Սերը կրակի նման է, որքան թեժանում է, այնքան շատ ավերվածություններ է գործում:

© Գևորգ Հարյան

Բաժին (Սեր)       Մեկ.(0)




Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու:

© Սիլվա Կապուտիկյան

Բաժին (Մարդ)       Մեկ.(0)




Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան  վտանգավոր է:

© Մնացական Մանուկյան

Բաժին (Սեր)       Մեկ.(0)




Դիմացինին գնահատելու համար նախ և առաջ գնահատողը ինքը պետք է գին ունենա:

© Ալբերտ Վարդանյան

Բաժին (Մարդ)       Մեկ.(0)

« 1 2 3 4 ... 34 35 »