22:50
Շաբաթօրյա աֆորիզմներ

Կյանքում ձախողումների մեծ մասը բաժին է ընկնում այն մարդկանց, որոնք չգիտակցեցին, թե ինչքան էին մոտ հաղթանակին, երբ հանձնվեցին:
Թոմաս Էդիսոն

Մարդկանց սերը նվաճելու ամենաճիշտ միջոցը նրանց սիրելն է: 
Ժան Ժակ Ռուսո


Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Բեռնարդ Շոու

Ժամանակը հյուսվածք է, որից կազմված է կյանքը:
Բենջամին Ֆրանկլին

Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:
Մարկ Տվեն

Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ հետո խաղալ բոլորից լավ:
Ալբերտ Էյնշտեյն

Լինես դու թագավոր, թե սովորական մարդ, դու կլինես երջանիկ, երբ քո տանը խաղաղություն է և հանգիստ:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է:
Գաբրիել Գարսիա Մարկես




Բաժին: Շաբաթօրյա աֆորիզմներ



  • Ցիցերոն
  • Մարկ Ավրելի
  • Հենրի Շաու
  • Օնորե դե Բալզակ
  • Ալբերտ Էյնշտեյն