21:09
                           Շաբաթօրյա աֆորիզմներ

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Տարիները սովորեցնում են այն, ինչ չգիտեն օրերը:
Ռայլֆ ՈՒոլդո Էմերսոն

Եթե դուք չեք ստում, ապա ձեզ պետք չի ոչ մի բանի մասին հիշել:
Մարկ Տվեն

Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե սկսես մտածել այնպես, ինչպես նրանք, ովքեր այն ստեղծել են:
Այբերտ Էյնշտեյն

Անիմաստ է անել միևնույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:
Ալբերտ Էյնշտեյն

Որքան տարօրինակ են ժամանակակից երիտասարդներրը: Անցյալը նրանք ատում են, իրականությունը արհամարհում, իսկ ապագայի նկատմամբ անտարբեր են: Դժվար թե այդ մի լավ բանի հասցնի նրանց:
Էրիխ Մարիա Ռեմարկ

Սերը նայում է հեռադիտակով, իսկ նախանձը` մանրադիտակով:
Բլեզ Պասկա

Ժամանակ գտնել` նշանակում է խնայել ժամանակը։
Ֆրենսիս Բեկոն

Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։
Սեմուել Ջոնսոն

Առողջությունը միակ բարիքն է, որը յուրաքանչուրը խլում է ինքն իրենից:

Միքայել Մամչիչ




Բաժին: Շաբաթօրյա աֆորիզմներ



  • Ֆրիդրիխ Նիցշե
  • Ռայլֆ ՈՒոլդո Էմերսոն
  • Սթիվեն Վինսենթ Բենե
  • Բենջամին Ֆրանկլին
  • Ուիթնի Հյուսթոն