23:33
Ավետիք Իսահակյան: Մտքեր

1. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է:Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:

2. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:

3. Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում...

4. Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:

5. Աշխարհը էն գլխից էլ համբերանք է եղել ու կա...

6. Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:

7. Ինչ ստեղծվում է աշխարհի վրա սիրուց է. երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ:

8. Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:

9.Ականջի մեկը բարեկամին են տալիս, մեկը թշնամուն:

10.Փառքը մի վայրկյանում մարդուն երեխա է արձնում:

11. Չկա այլանդակ սեր, ինչպես գեղեցիկ բանտ:

12. Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար` ոչ մեկը:

13. Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:

14. Խղճի վերքերը երբեք չեն սպիանում:

15. Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:

16. Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների  տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:

17. Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավանում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:






Բաժին (Մտքեր) Թեգեր մտքեր, Ավետիք Իսահակյան




  • 25 լավագույն ամանորյա ֆիլմերը
  • Իմաստուն առակ Դալայ Լամայից
  • Ամանորյա բացիկ մեր ձեռքերով
  • Ստացեք հավասարություն (տրամաբանական խնդիր)
  • Գտեք սխալը (տրամաբանական խնդիր)

Կլինի շուտով...