| Ալեքսանդր Մակեդոնացուն հիանալի ապակյա անոթներ նվիրեցին։ Դրանք շատ դուր
եկան նրան, բայց նա հրամայեց ջարդել բոլորը։ Երբ նրան հարցրին տարօրինակ
վարմունքի պատճառը, նա պատասխանեց. – Ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ ապակյա անոթները մեկը մյուսի ետևից ջարդվելու են իմ սպասավորների ձեռքով։ Եվ ամեն անգամ այդպիսի կորուստից հետո ես կվշտանամ և կզայրանամ։ Ուրեմն ավելի լավ չէ՞ արդյոք մի անգամ վշտանալով վերացնել հետագա բազմաթիվ ոշտերի պատճառները։ |
|
| 1. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է:Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:
2. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:
3. Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում...
4. Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:
5. Աշխարհը էն գլխից էլ համբերանք է եղել ու կա...
|
|
| 1. Սովորաբար այն մարդիկ, ովքեր ժամերով են ապրում, երկար
են ապրում, որովհետև երկարակեցության ընդունակությունը նրանց դարձնում է
ժամերով ապրող մարդ:
2. Կան մարդիկ, որոնց մինչև ականջները չկտրես, չեն լսի:
3. Ոսկի կանոն. մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նրանց հայացքներից, այլ այն բանից, թե ինչ են դարձնում մարդկանց այդ հայացքները... |
|
Շատ իմաստուն առակ մարդկանց մասին
|
Պարույր Սևակ հատված <<Ինքնակենսագրությունից>>
|
|