Կուզեի հիմա քո ճանապարհին Ամե՜ն-ամե՜ն ինչ զուգել, զարդարել, Դու կասկածեիր կյանքում շատերին, Բայց չիմանայիր, որ ես եմ արել: Եվ ամեն գիշեր պատուհանիդ տակ Կուզեի գարնան ծաղիկներ դնել, Դու լուսաբացին առնեիր դրանք, Բայց չիմանայիր, որ ես եմ դրել: Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն, Կուզեի նրան իմ կյանքով շեղել... Դու երկար-երկար ապրեիր կյանքում Եվ չիմանայիր՝ ո՜վ եմ ես եղել: | |
| |
Ամբողջ չափսով | |
Ռեյտինգ 5.0/3 | |