10 անգին խորհուրդներ կյանքը բարելավելու համար
Փոխեք ինքներդ ձեզ: <<Շրջակա
աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>>:Եթե դուք կարող եք փոխել
ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը,
ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր
շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ
դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ
կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ`
կառչելով հին մտածելակերպից:
Վերահսկեք ինքներդ ձեզ: <<
Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել>>: Այն ինչ դուք զգում
եք և ինչպես եք արձագանքում կախված է
ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ
զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ
անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացսական վերաբերվել:
Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: << Թույլերը ի վիճակի
չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչքը աչքին
կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:>> Չի կարելի օգնել մեկին`
պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:
Ձեռքերը ծալելով դուք
ոչնչի չեք հասնի: << Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի
մեկ տոննան>>
Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է << Ես ինձ համարում
եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու
իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն`
ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին
մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ,
և ամենախելացին է սխալվել:>>
Եղեք համառ: << Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո
ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:>>Եղեք
համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:
Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ
ամենածանր պահին:<< Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ
տարիներ առաջ:>>
Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: << Ես աշխատում
եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ
չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից
տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության
գալուց:>>
Եղեք ներդաշնակ: << Երջանկությունը` այն է ինչ որ դուք
խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական
ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ
ամեն ինչ լավ կլինի:>>
Շարունակեք աճել և զարգանալ: << Անընդհատ զարգանալը`
դա կյանքի և մարդու օրենքն է:>>