18:32 | |
10 անգին խորհուրդներ կյանքը բարելավելու համար Փոխեք ինքներդ ձեզ: <<Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>>:Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:
Վերահսկեք ինքներդ ձեզ: << Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել>>: Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացսական վերաբերվել: Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: << Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչքը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:>> Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով: Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: << Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան>> Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է << Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:>> Եղեք համառ: << Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:>>Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան: Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին:<< Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:>> Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: << Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:>> Եղեք ներդաշնակ: << Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:>> Շարունակեք աճել և զարգանալ: << Անընդհատ զարգանալը` դա կյանքի և մարդու օրենքն է:>> | |
|
|