11:53
Շաբաթօրյա աֆորիզմներ
Հարգելի այցելուներ այսուհետ ամեն շաբաթ օր Դուք հնարավորություն կունենաք վայելելու հիանալի աֆորիզմների մի շարք: Այսօրվա թեման խոսքն է և խոսքի հզորությունը:

1.Խոսքից ավելի ուժեղ բան չկա: (Մենանդր)

2. Խոսքից ավելի հզոր բան չկա:
Անհնար է ճեղքել ուժեղ փաստարկների և վեհ մտքերի շարքը: Խոսքը ոչնչացնում է կատաղիներին և կործանում ամրոցներ: Դա անտեսանելի զենք է: Առանց նրա աշխարհը կպատկաներ կոպիտ ուժին: (Ա. Ֆրանս)

3.Խոսքը մարդու մեծագույն զենքերից մեկն է: Ինքստինքյան ուժ չունենալով, նա դառնում է հզոր ու անկասելի, երբ ասվում է հմտորեն, անկեղծորեն ու ժամանակին: Նա ընդունակ է իր երևից տանելու հենց խոսողին և իր փայլով շլացնելու նրան ու շրջապատի մարդկանց: (Ա. Կոնի)

4.Սուր լեզուն միակ կտրող զենքն է, որը մշտական գործածությունից էլ ավելի սրվում է: (Ու. Իրվինգ)

5. Բառերով արտահայտված ամեն մի միտք ուժ է, որի ներգործությունը անսահման է: (Լ. Տոլստոյ)

6. Խոսքի ուժն անսահման է: Հաջող բառը հաճախ բավական է եղել կանգնեցնելու փախուստի մատնված զորքին, պարտությունը վերածելու հաղթանակի և փրկելու երկիրը: (Է. Ժիրարդեն)

7. Լեզուն ամենավտանգավոր զենքն է. թրի հասցրած վերքն ավելի հեշտ է ապաքինվում, քան խոսքի: (Պ. Կալդերոն)

8.Որտեղ չի կործանվել խոսքը, այնտեղ գործն էլ չի կործանվի: (Ա. Գերցեն)

9. Կենդանի խոսքը հրաշքներ է գործում: (Ի. Բուդարենկո)

10. Սիրալիր խոսքը հմայիչ հրաշքների վարպետ է: (Վ. Մայակովսկի)
11. Կարևոր է ճշգրիտ իմանալ, թե ինչ իմաստով հասկանալ յուրաքանչյուր բառը: (Պուբլիլիոս Ասորացի)

12. Ամեն մի խոսք առանց գործի` աննշան է ու դատարկ: (Մ. Գորկի)

13. Ավելի լավ է խոսել մտածված, քան արագ: (Թ. Մոր)

14. Առանց մտածելու խոսելը նույնն է, ինչ առանց նշանառության կրակելը: (Մ. Սերվանտես)

15. Ով շատ է մտածում նա քիչ է խոսում, աշխատելով հնարավորին չափ շատ մտքեր արտահայտել քիչ բառերով: (Ու. Իրվինգ)




Բաժին (Շաբաթօրյա աֆորիզմներ) Թեգեր Շաբաթօրյա աֆորիզմներ, խոսքն է, խոսքի հզորություն




  • Պարույր Սևակ հատված Ինքնակենսագրությունից
  • Ստուգեք Ձեր մտածելու կարողությունը (խնդիր լուցկիներով)
  • Զավեշտալի դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից
  • Ստացեք հավասարություն (տրամաբանական խնդիր)
  • Ամանորյա բացիկ մեր ձեռքերով

Կլինի շուտով...