22:11 Ինչպես իմանալ,որ ձեզ խաբում են |
1.Քթին դիպչելը Այս ժեստը կարող է արտահայտվել մի քանի թեթևակի հպումներով քթի տակի փոսիկին, կամ մեկ համարյա անտեսանելի հպումով: Ժեստը բացատրվում է նրանով, որ երբ վատ մտքերը մտնում են գիտակցություն, ենթագիտակցությունը հրամայում է փակել բերանը, բայց վերջին պահին քողարկելու համար ձեռքը դիպչում է քթին: 2.Օձիքի քաշելը Գիտնականները պարզել են, որ սուտը կարող է առաջացնել քոր դեմքի և վզի մաշկի վրա: Եվ դրանով է բացատրվում այն, որ մարդիկ ստելուց քաշում են օձիքը, երբ կասկածում են, որ իրենց սուտը բացահայտվել է:Հնարավոր է վզի վրա առաջանան քրտինքի կաթիլներ: Այս ժեստը օգտագործվում է նաև, երբ մարդը հուզված է, կամ զայրցած: Այդ ժամանակ մարդը քաշում է օձիքը, որպեսզի հովացնի վիզը: 3.Վզի քորելը Այս դեպքում մարդը աջ ձեռքի ցուցամատով քորում է ականջի տակի փոսիկը, կամ վզի կողային մասը: Այս ժեստը ասում է մարդու համոզված չլինելու մասին: 4. Մատերը բերանում Մարդը մատերը դնում է բերանում ուժեղ զսպվածության ժամանակ: Դա անգիտակցորեն փորձ է վերադառնալ մանկական ժամանակաշրջան: Փոքր երեխան բացի մատերից բերանն է մցնում, նաև այլ իրեր: Այսպիսով բացի մատերից մարդը կարող է նաև բերանը մցնել ծխախոտը, գրիչը և այլն: Եթե ձեռքով բերանը ծածկելու ժեստեը կապված են ստելու հետ, մատերը բերանը մցնելու ժեստը ցույց է տալից , որ մարդը ունի աջակցման կարիք: Դրա համար պետք է այդ ժամանակ աջակցել մարդուն և տալ հույսեր: 5.Ձեռքով բերանի փակելը Այս ժեստն էլ ինչպես մի շարք ժեստեր ունի նույն մանկական ժեստի իմաստը: Երբ ձեռքը փակում է բերանը, այդ ժամանակ ուղեղը ուղարկում է ազդանշան պահել ասվող բառը: Երբեմն մարդը կարող է մի քանի մատով , կամ էլ բռունցքով փակել բերանը: Եթե այս ժեստը մարդը անում է խոսակցության ժամանակ, ապա նա խաբում է: |
Բաժին (Սուտ) Թեգեր |
|
Կայքի նյութերի արտատպումը ուրիշ կայքերում խստիվ արգելվում է © 2024