Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է:
© Պլատոն
|
Երբ մարդ գիտակցի, որ ինքը մարդ է, պիտի պայքարի իր <<ես>>-ի դեմ: Հակառակ դեպքում այն կկործանի իրեն:
© Սուրեն Ավետիսյան
|
Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ
ուղղված է մեծ մարդկանց թիկունքին: © Հովհաննես Շիրազ
|
Անցած դժբախտությունների մասին հիշողությունները նոր
դժբախտությունների սկիզբն է: © Ալբերտ Նալչաջյան
|
Մի խուսափիր հիմար մարդկանցից, նրանց խոսքերը կարող են քո
ուղեղում իմաստուն մտքերի ծիլեր արձակել: © Դայանա
|
Երիտասարդ տարիների սխալները շատերի համար մի ամբողջ կյանքի գին ունեն:
© Դայանա
|
Աշխարհում ոչ ոք երբեք ճշմարիտ ու հարատև երջանկությունը չի ապրել: Ամբողջ կյանքում երջանկությունը կարող է մի պահ ցոլալ և ընդմիշտ անհետանալ:
© Ալեքսանդր Մելիքյան
|