Ողջու՛յն հարգելի Այցելու: Այս կաքում Դու կարող ես գտնել մի շարք աֆորիզմներ: Դրանք տեղակայված են ըստ բաժինների(օր. կյանք,սեր, սուտ և այլն):Այստեղ կան հին և նոր ժամանակների մեծագույն մարդկանց խոսքերն ու արտահայտությունները: Մեր նպատակն է ստեղծել աֆորիզմների մի մեծ բազա,որ այցելուներից յուրաքանչյուրը կարողանա գտնել իրեն հոգեհարազատ գոնե մեկ աֆորիզմ: Աֆորիզմները միայն հայատառ են(լատինական տառերով չեն արտահայտում հայերեն միտք): Կայքը պարբերաբար թարմացվում է: Հետևե՛ք մեզ:
Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է:
© Պլատոն
|
Երբ մարդ գիտակցի, որ ինքը մարդ է, պիտի պայքարի իր <<ես>>-ի դեմ: Հակառակ դեպքում այն կկործանի իրեն:
© Սուրեն Ավետիսյան
|
Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ
ուղղված է մեծ մարդկանց թիկունքին: © Հովհաննես Շիրազ
|
Անցած դժբախտությունների մասին հիշողությունները նոր
դժբախտությունների սկիզբն է: © Ալբերտ Նալչաջյան
|
Մի խուսափիր հիմար մարդկանցից, նրանց խոսքերը կարող են քո
ուղեղում իմաստուն մտքերի ծիլեր արձակել: © Դայանա
|
Երիտասարդ տարիների սխալները շատերի համար մի ամբողջ կյանքի գին ունեն:
© Դայանա
|
Աշխարհում ոչ ոք երբեք ճշմարիտ ու հարատև երջանկությունը չի ապրել: Ամբողջ կյանքում երջանկությունը կարող է մի պահ ցոլալ և ընդմիշտ անհետանալ:
© Ալեքսանդր Մելիքյան
|
Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում:
© Հրաչյա Ներսիսյան
|
Սխալվելը հատուկ է բոլորին, բայց այն պնդելը միայն հիմարների մենաշնորհն է:
© Լեմվել Վալենսյան
|
Երջանկությունը քչով բավարարվելու արվեստին տիրապետելն է:
© Մնացական Մանուկյան
|
Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:
© Գուրգեն Մահարի
|
Սերը կրակի նման է, որքան թեժանում է, այնքան շատ ավերվածություններ է գործում:
© Գևորգ Հարյան
|
Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է:
© Մնացական Մանուկյան
|
Դիմացինին գնահատելու համար նախ և առաջ գնահատողը ինքը պետք է գին ունենա:
© Ալբերտ Վարդանյան
|