22:11
Ինչպես իմանալ,որ ձեզ խաբում են



1.Քթին դիպչելը

Այս ժեստը կարող է արտահայտվել մի քանի թեթևակի  հպումներով քթի տակի փոսիկին, կամ մեկ համարյա անտեսանելի հպումով:

Ժեստը բացատրվում է նրանով, որ երբ վատ մտքերը մտնում են գիտակցություն, ենթագիտակցությունը հրամայում է փակել բերանը, բայց վերջին պահին քողարկելու համար ձեռքը դիպչում է քթին:


2.Օձիքի քաշելը

Գիտնականները պարզել են, որ սուտը կարող է առաջացնել քոր դեմքի և վզի մաշկի վրա:

Եվ դրանով է բացատրվում այն, որ մարդիկ ստելուց քաշում են օձիքը, երբ կասկածում են, որ իրենց սուտը բացահայտվել է:Հնարավոր է վզի վրա առաջանան քրտինքի կաթիլներ:

Այս ժեստը օգտագործվում է նաև, երբ մարդը հուզված է, կամ զայրցած: Այդ ժամանակ մարդը քաշում է օձիքը, որպեսզի հովացնի վիզը:


3.Վզի քորելը

Այս դեպքում մարդը աջ ձեռքի ցուցամատով քորում է ականջի տակի փոսիկը, կամ վզի կողային մասը:

Այս ժեստը ասում է մարդու համոզված չլինելու մասին:


4. Մատերը բերանում

Մարդը մատերը դնում է բերանում ուժեղ զսպվածության ժամանակ: Դա անգիտակցորեն փորձ է վերադառնալ մանկական ժամանակաշրջան:

Փոքր երեխան բացի մատերից բերանն է մցնում, նաև այլ իրեր: Այսպիսով բացի մատերից մարդը կարող է նաև բերանը մցնել ծխախոտը, գրիչը և այլն:

Եթե ձեռքով բերանը ծածկելու ժեստեը կապված են ստելու հետ, մատերը բերանը մցնելու ժեստը ցույց է տալից , որ մարդը ունի աջակցման կարիք:

Դրա համար պետք է այդ ժամանակ աջակցել մարդուն և տալ հույսեր:


5.Ձեռքով բերանի փակելը

Այս ժեստն էլ ինչպես մի շարք ժեստեր ունի նույն մանկական ժեստի իմաստը:

Երբ ձեռքը փակում է բերանը, այդ ժամանակ ուղեղը ուղարկում է ազդանշան պահել ասվող բառը:

Երբեմն մարդը կարող է մի քանի մատով , կամ էլ բռունցքով փակել բերանը:

Եթե այս ժեստը  մարդը անում է խոսակցության ժամանակ, ապա նա խաբում է:






Բաժին (Սուտ) Թեգեր խաբել, սուտ, ժեստեր




  • Մենք արդեն բլոգ ունենք ! ! !
  • Ստացեք ճիշտ հավասարություն (տրամաբանական խնդիր)
  • Նա կարողացավ անել անհնարինը (PHOTO, VIDEO)
  • Պարույր Սևակ հատված Ինքնակենսագրությունից
  • Իմաստուն առակ Դալայ Լամայից

Կլինի շուտով...