Ողջու
՛յն հարգելի Այցելու: Այս կաքում Դու կարող ես գտնել մի շարք աֆորիզմներ: Դրանք տեղակայված են ըստ բաժինների(օր. կյանք,սեր, սուտ և այլն):Այստեղ կան հին և նոր ժամանակների մեծագույն մարդկանց խոսքերն ու արտահայտությունները: Մեր նպատակն է ստեղծել աֆորիզմների մի մեծ բազա,որ այցելուներից յուրաքանչյուրը կարողանա գտնել իրեն հոգեհարազատ գոնե մեկ աֆորիզմ: Աֆորիզմները միայն հայատառ են(լատինական տառերով չեն արտահայտում հայերեն միտք): Կայքը պարբերաբար թարմացվում է: Հետևե՛ք մեզ:





Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ և հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա:

© Վիկտոր Հյուգո

Բաժին (Սեր)       Մեկ.(0)




Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները:

© Վարդգես Պետրոսյան

Բաժին (Ամոթ)       Մեկ.(0)




Լավագույնին ձգտողը լավի լավին չի հասնի:

© Ստեփանոս Մալխասյան

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)




Իմաստունի հետ սովորիր վիճել,
Սակայն հիմարին ճանապարհ զիջել...

© Մկրտիչ Կորյուն

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)




Նորը արմատավորվել կարող է միայն հնի արգանդում:

© Վարդուհի Վարդենեսյան

Բաժին (Նոր)       Մեկ.(0)




Ամելի լավ է շտապել, քան ուշանալ:

© Երվանդ Քոչար

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)




Ամենաէժան բանը խոսքն է, որը շատ թանկ է գնահատվում:

© Վոլոդյա Սուքիասյան

Բաժին (Խոսք)       Մեկ.(0)




Հույս դու հզոր ես, քան սերը, քան սարսափը, քան ճշմարտությունը:

© Ալիսա Կիրակոսյան

Բաժին (Հույս)       Մեկ.(0)




Նպատակը կատարմամբ է գեղեցիկ:

© Մխիթար Սեբաստացի

Բաժին (Նպատակ)       Մեկ.(0)




Քաղաքականությունը հաճախ դառնում է խնջույք, որի ժամանակ ուտում են ժողովրդի կյանքը:

© Սասուն Սարիբեկյան





Մարդիկ անում են ինչ պատահի, մենակ թե դրա մասին խոսեն:

© Սամուել Ջոնսոն

Բաժին (Մարդ)       Մեկ.(0)




Կան շատ բաներ, որոնց մասին իմաստուն մարդը չէր ուզենա իմանալ:

© Ռայլֆ ՈՒոլդո Էմերսոն

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)




ՈՒժեղ զգացմունքները լավ են նրանով, որ իրենք իրենց առանց մեր կամքի և գիտակցության, անցնում են գործողության:

© Ալբերտո Մորավիա

Բաժին (Զգացմունքներ)       Մեկ.(0)




Սիրո մեջ միակ հաղթանակը`փախուստն է:

© Նապոլեոն Բոնապարտ

Բաժին (Սեր)       Մեկ.(0)




Աստված մեզ փորձություններ է ուղղարկում, որպեսզի մենք հաղթահարելով դրանք`ուժեղանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

© Մայր Թերեզա





Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում...

© Համո Սահյան

Բաժին (Սեր)       Մեկ.(0)




Նրանից խորհուրդ հարցրու, ով կարողանում է ինքն իր նկատմամբ հաղթանակներ տանել:

© Լեոնարդո դա Վինչի

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)




Ինչ անհեթեթություն էլ, որ դու ասես, նրա մեջ միշտ էլ կա ճշմարտության մի հատիկ: Դառը ճշմարտության:

© Սալվադոր Դալի

Բաժին (Ճշմարտություն)       Մեկ.(0)




Այս ամսի 26-ին ես կդառնամ 56 տարեկան, բայց ես դեռ չեմ մեծացել:


© Բերնառդ Շոու

Բաժին (Տարիք)       Մեկ.(0)




Չարժե վայր ընկնել, հուսալով որ քեզ կբարձրացնեն:

© Նիկոլո Մաքիավելի

Բաժին (Իմաստություն)       Մեկ.(0)

« 1 2 3 4 5 ... 34 35 »